ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները: «Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող …