Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 617-ի: Այս մասին գրում է Regnum-ը՝ վկայակոչելով Չինաստանի շրջաններում հիգիենայի և առողջապահության հարցերի հանձնաժողովների հրապարակած տեղեկությունները: Նշվում է, որ հիվանդացության ամենամեծ թիվը գրանցվել է կենտրոնական Հուբեյ նահանգում. այստեղ 444 մարդ է հիվանդացել: Նշենք, որ այս նահանգի վարչական կենտրոնն է Ուհան քաղաքը, որտեղ առաջին անգամ բացահայտվել է այս հիվանդությունը: …

