ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ «Նախարար Մնացականյանը շնորհավորեց Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը: ԱԳ նախարարը և դեսպանը բարձր գնահատեցին …

