Իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանն իսկապես անակընկալի է եկել Վենետիկի հանձնաժողովի երեկ հրապարակված արձանագրության տոնայնությունից։ Հանձնաժողովն, ըստ նրա, կարծես թե չի ուզում տեսնել, որ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ։ «Հերքել, որ ՀՀ-ում կա սահմանադրական ճգնաժամ, ոչ ռեալիստական է, եւ էդ հայտարարությունն էլ ինքնին ոչ իրատեսական էր եւ մեծ հավանականություն կա, որ սա կապված է էն հանգամանքի հետ, …