Հայաստանի կառավարությունն ուշադրությունը կորոնավիրուսի տարածման հարցի ուղղությամբ կենտրոնացրեց դեռ հունվարի կեսից, քանի որ բավականին առանձահատուկ մարտահրավեր ունեինք․ Չինաստանի հետ վիզային ազատ ռեժիմն ուժի մեջ մտավ հենց այն ժամանակ, երբ այնտեղ կորոնավիրուսը բռնկվեց։ Չինաստանի հետ վիզային ազատ ռեժիմի դադարեցումը մեզ ժամանակ տվեց պատաստվելու Հայաստանում կորոնավիրուսի դեպքերին։ Մենք պետք է շատ արագ գործեինք և, կարծում եմ, հաջողել …

