Կարանտինը ևս մեկ շաբաթով կարող է երկարաձգվել. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Հայաստանի կառավարությունն ուշադրությունը կորոնավիրուսի տարածման հարցի ուղղությամբ կենտրոնացրեց դեռ հունվարի կեսից, քանի որ բավականին առանձահատուկ մարտահրավեր ունեինք․ Չինաստանի հետ վիզային ազատ ռեժիմն ուժի մեջ մտավ հենց այն ժամանակ, երբ այնտեղ կորոնավիրուսը բռնկվեց։ Չինաստանի հետ վիզային ազատ ռեժիմի դադարեցումը մեզ ժամանակ տվեց պատաստվելու Հայաստանում կորոնավիրուսի դեպքերին։ Մենք պետք է շատ արագ գործեինք և, կարծում եմ, հաջողել ենք։ Այս մասին այսօր «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով վեբինարի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք սերտորեն աշխատում ենք հարևան երկրների հետ։ Մասնավորապես՝ Ռուսաստանից թեստավորման սարքերի մասով բավականին մեծ աջակցություն ենք ստանում։ Օգտագործում ենք նաև Չինաստանի փորձը։ Սփյուռքը նույնպես մեզ աջակցում է, հատկապես՝ ԱՄՆ-ից։ Այսօր մենք կորոնավիրուսի տարածման վնասների վերահսկման փուլում ենք՝ առողջապահության և տնտեսական իմաստներով։ Հետևում ենք ԱՀԿ-ի և մեր մյուս միջազգային գործընկերների հորդորներին և հուսով ենք, որ շուտով պատվաստանյութ ու բուժման կոնկրետ մեթոդներ կհայտնվեն։ Կորոնավիրուսի բուժման համար այժմ օգտագործում ենք դեղամիջոցներ և մեթոդներ, որոնք ոչ ամբողջապես են հիմնված միջազգային գիտական փորձ վրա։ Պատճառն այն է, որ քիչ ժամանակ ունենք։ Չպետք է ակնկալենք, որ այս ամենը շուտ կավարտվի։ Ինչպես մենք, այնպես էլ մյուս երկրների կառավարությունները պետք է պատրաստվենք երկարատև միջամտության»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև չբացառեց, որ Հայաստանում պարտադիր ինքնամեկուսացման մասին որոշումը կարող է վերանայվել, ինչի արդյունքում կարանտինը կարող է ևս մեկ շաբաթով երկարաձգվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան