Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագիրը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ տոնական համերգային երեկոյին հրավիրվել էին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի, «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի և Նորքի տուն-ինտերնատի խնամքի ներքո գտնվող տատիկներն ու պապիկները։ Երեկոյի ընթացքում հնչեցին «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան …

