Մոսկվայում կորոնավիրուսով 1.000-ից ավելի վարակակիր կա, 52 000 մարդ այցելել է այգիներ. BBC

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1.000-ը, այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ մոսկվացիներին կոչ անելով հետևել իշխանությունների հորդորներին ու մնալ տանը։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին կորոնավիրուս է ախտորոշվել 270 քաղաքացու մոտ, վարակվածների ընդհանուր թիվն անցնում է 1534-ից, 8 մարդ մահացել է, 64-ը՝ առողջացել։ Սոբյանինի խոսքով՝ մոսկվացիների մեծ մասը պահպանում է կանոնները և տնից դուրս չի գալիս, մետրոյում ուղևորափոխադրումները նվազել են երեք անգամ, ցամաքային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ կրկնակի չափով, այդուհանդերձ, 52 հազար մարդ շաբաթ օրը այցելել է Մոսկվայի այգիներ, ինչը, ըստ Մոսկվայի քաղաքային իշխանությունների, մի քանի անգամ պակաս է սովորական օրերից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հավատացյալներին կոչ է արել չայցելել եկեղեցիներ և աղոթել տանը։ Ռուսական եկեղեցու առաջնորդը զգուշացրել է հավատացյալներին՝ քանի դեռ չկա իր օրհնությունը, առաջիկա շաբաթվա ընթացքում չայցելել եկեղեցիներ։

Իսկ Սանկտ Պետերբուրգում եկեղեցիների դռները բաց են հավատացյյալների առաջ, չնայած քաղաքային իշխանությունների արգելքին՝ ուղղված աշխարհիկ անձանց զերծ մնալ եկեղեցի այցելությունից: Հետաքրքիր է՝ ռուս ուղղափառների մուտքը եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության կողմից արգելելու որոշումը Ուղղափառ եկեղեցու Պետերբուրգի թեմը ոչ օրինական է համարել և չի փակել եկեղեցիների դռները։

Երեկ՝ շաբաթ օրը, գրանցվել է Մոսկվայից դուրս կորոնավիրուսով վարակված անձի առաջին մահը։ Նա Օրենբուրգի շրջանում բնակվող 57-ամյա կին էր, մյուս մահը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում։