Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 50 շենքում ոչ սանիտարահիգիենիկ իրավիճակ է ստեղծվել: Կոյուղաջուրը լցվում է բնակիչների բնակարաններ, վնասում վերանորոգումն ու տան գույքը: Ամբողջ շենքում գարշահոտություն է տարածված: Բնակիչները հերթով ցույց են տալիս, թե ինչպես են խոնավության պատճառով վնասվել տան պատերը։ Դրանցից մեկին, ի դեպ, փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որի խիստ հայացքի ներքո էլ …

