Թոքաբորբից մահացած օպերային երգչուհին միայնակ էր ապրում, նրա հիվանդության մասին ոչ ոք տեղյակ չէր

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Աննա Սարդարյանի դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ նա մահացել է թոքաբորբից: Մեր ստեղծագործական կոլեկտիվի հանդիպումը նրա հետ վերջին անգամ տեղի է ունեցել մարտի 13-ին: Դրանից հետո խմբերը աշխատանքի չեն գնացել: Մենք Աննայի հիվանդության մասին նույնիսկ տեղյակ չենք եղել: Իմացել ենք միայն մահվան լուրը: Գիտեմ միայն, որ երգչուհին միայնակ էր ապրում»,-Factor.am-ի հետ զրույցում նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը՝ հավելելով, որ այլ տեղեկությունների թատրոնի ղեկավարությունը չի տիրապետում:

50 տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նույն թատրոնի օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աննայի մոտ որևէ ախտանիշ չեն նկատել, նա մշտապես եղել է առողջ վիճակում:

«Բոլորս ցնցված ենք նրա մահվան բոթով: Աննան այն երգչուհին էր, որը գոտեպնդում էր բոլորիս, նա անչափ բարեսիրտ էր եւ կոլեկտիվի ամենանվիրված մարդկանցից մեկը»,-եզրափակեց Մագդա Մկրտչյանը:

Factor.am-ը ցավակցում է Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

Աննա Բաբաջանյան