«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի գինը թանկացնել շուրջ 11%-ով. ՀԾԿՀ պարզաբանումը

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի միասնական գին սահմանել՝ ընդհանուր առմամբ գազը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Ի վերջո, ի՞նչ է առաջարկում ընկերությունը, գազի գինը կնվազի՞, թե՞ կբարձրանա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունն այս առաջարկով փորձում է, ընդհանուր առմամբ, թանկացնել գազը։ Միջին կշռորդային գինն այս պահին կազմում է 255 դոլար, առաջարկվում է այն սահմանել 283, այսինքն՝ շուրջ 11%-ով ավելի։

ՀԾԿՀ պաշտոնյան, սակայն, նշեց, որ այս առաջարկով գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար՝ կթանկանա։

«Այսօր ունենք սպառողական հինգ խումբ, և իրենց համար տարբեր գներ են սահմանված։ Ունենք սոցիալապես անապահովների խումբը, որոնց համար 1 խ.մ.-ը 100 դրամ է, ունենք մնացած բնակչությունը՝ մինչև 10 հազար խ.մ. գազ ծախսողներ, որոնց համար 139 դրամ է, ունենք գյուղոլորտում վերամշակող կազմակերպությունների խումբը և ջերմոցային տնտեսությունների խումբը, որոնց համար 212 դոլարին համարժեք դրամ է 1.000 խ.մ.-ի համար, և ունենք 10 հազար խ.մ.-ից ավելի սպառում ունեցողների խումբ, որոնց համար 242.1 դոլարին համարժեք դրամ է ստացվում: «Գազպրոմ»-ը իր հայտարարությամբ այս բոլորի համար միասնական մեկ գին է առաջարկում, և դա 283.14 դոլարին համարժեք դրամ է՝ 135.6 հազար դրամ՝ 1.000 խ.մ.-ի դիմաց»,- նշեց Աշոտ Ուլիխանյանը:

Հարցին՝ կոնկրետ ո՞ր խմբերի համար է գազի գինը նվազելու, մասնագետը պատասխանեց՝ այն բնակիչների, ովքեր ծախսում են մինչև 10 հազար խ.մ. գազ և սոցիալական նպաստառուների խմբին չեն պատկանում։ Եթե բնակիչը սոցիալապես անապահովների խմբում է, թանկանալու է, եթե ոչ՝ նվազելու է մոտ 2.2 տոկոսով։

Այսպիսով՝ ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է գազը թանկացնել սոցիալապես անապահով խմբերի, գյուղոլորտում վերամշակող կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների և 10 հազար խ.մ.-ից ավելի սպառում ունեցողների համար։

Նշենք, որ սա ընկերության առաջարկն է, և վերջնական հաստատման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է 80-օրյա ժամկետում ուսումնասիրություն իրականացնի։

Անժելա Պողոսյան