ԱԺ-ն քննարկում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկում են բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում։ «Առաջարկում ենք արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք կարող են կամ հանդիսանում են քրեական գործով …

