Դատարանը «օրենքով գողին» թույլատրել է երկիրը լքել, որից հետո հետախուզում է հայտարարվել․ ԲԴԽ-ն դատավորին նկատողություն է հայտնել

Լուրեր

27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
Բոլորը

Դեռևս նախորդ տարի հուլիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը թույլատրել էր «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին՝ Հայկ Սարգսյանին, լքել երկիրը։ Նրան թույլ էր տրվել երկրից բացակայել օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում։

Ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելու, ձեռք բերելու համար մեղադրվող «օրենքով գողը», սակայն, գնացել է երկրից և այլևս չի վերադարձել։

Հայկո Աստրախանսկիի՝ երկրից հեռանալու թույլտվության միջնորդությունը դատարանին էր ներկայացրել նրա փաստաբանը՝ որպես պատճառ նշելով նրա ունեցած հիվանդությունները, որոնք, ըստ փաստաբանի, պետք է բուժվեին արտերկրում։

Ինչևէ, «օրենքով գողի» չվերադառնալուց հետո, արդեն այս տարի հունվարին, արդարադատության նախարարը, հիմնվելով Armtimes.com-ի հոդվածի վրա, միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ «օրենքով գողին» բաց թողած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

Արդարադատության նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ դատարանի որոշումը եղել է հիմնազուրկ, դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որ տվյալ անձի բուժումը հնարավոր է կատարել միայն արտերկրում։

Մարտի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, դռնփակ նիստ է անցկացրել, որտեղ էլ քննության են առել այս հարցը։ Քննարկելով ստեղծված իրավիճակը` ԲԴԽ-ն որոշել է դատավորին նկատողություն հայտնել։ Որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Հայկո Աստրախանսկին էլ, որն այժմ ազատության մեջ է, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է գողության համար:

Լիլիթ Շաբոյան