«Քանի որ վատառողջ եմ և այսօր վերջապես հիվանդանոց գնացի ու հիմա բուժում եմ ստանում, իմ առողջության վերաբերյալ բանտային շրջանից մի պատմություն պատմեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Գրառումը՝ ստորև. «2008թ․ վերջն էր։ Դատապարտյալների հիվանդանոցից մի քանի ամիս էր տեղափոխվել էի Էրեբունի Քրեակատարողական հիմնարկ։ Սուր գլխացավերի պատճառով չէի կարողանում քնել։ Շաբաթներ շարունակ …

