ՔՈՎԻԴ-19-ի բռնկումը վտանգել է ավելի քան 117 միլիոն երեխայի պատվաստումը կարմրուկի դեմ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնության, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Ամերիկյան կարմիր խաչի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի հիմնադրամի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը.

«Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները արդեն ավելի քան 24 երկրներում հետաձգվել են և կշարունակվեն հետաձգվել մի շարք այլ երկրներում ևս։

«Աշխարհը գրաված այս պանդեմիային հնարավոր է հաղթել միայն միահամուռ, համակարգված ուժերի և ռեսուրսների ներդրման շնորհիվ, որպեսզի ապահովենք, որ առաջնագծում աշխատող բուժանձնակազմը, որ առաջինն է առերեսվում ու արձագանքում այս նոր համաճարակին, լինի պաշտպանված։ Միևնույն ժամանակ մենք պետք է համախմբվենք ու ապահովենք իմունիզացիայի ծառայությունների շարունակականությունը, որպեսզի չվտանգենք մեր ապագան»։

ԱՀԿ-ն Իմունիզացիայի մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունիզացիայի ծրագիրը ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի ժամանակ։ Ուղեցույցը սատարել է Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը:

Ըստ ոււղեցույցի, խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։

«Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի»։

Պլանային պատվաստումները, այդ թվում նաև կարմրուկը, շատ կարևոր են կանխարգելելի մահերը կանխելու և կյանքեր փրկելու համար։ Այս ժամանակահատվածում իրենց պատվաստումները չստացած երեխաները չպետք է ընդմիշտ բաց թողնեն դրանք։

Հրատապ որոշումներ պետք է կայացվեն տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում, որպեսզի պատրաստ լինենք անմիջապես ծածկել իմունիզացիայի բացերը և պաշտպանել երեխաներին՝ հետևելով, որ պատվաստումները հասանելի լինեն և որքան հնարավոր է շուտ տրամադրվեն բոլոր խոցելի մարդկանց և երեխաներին»։