Թուրքիան սկսել է նախկինում գերեվարված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին արտաքսել այն երկրներ, որոնց քաղաքացի են նրանք: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Չաթաքլըն: «ԱՄՆ-ից ԻՊ-ի ահաբեկիչը, որի նկատմամբ բոլոր գործողություններն ավարտվել են, արդեն արտաքսվել է Թուրքիայից: Եվ 7 օտարերկրացի զինյալ՝ գերմանական ծագումով, կարտաքսվի նոյեմբերի 14-ին»,- ասել է Չաթաքլըն: …