Սերժ Սարգսյանն ի՞նչ հարցերի է պատասխանել․ Ապրիլյան պատերազմի մութ էջերը կբացահայտվե՞ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումների թեման փակելն էր Սերժ Սարգսյանին այսօր բերել քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այդպես երրորդ նախագահը ներկայացնում է իր հայտարարությունում, որ նրա գրասենյակը տարածեց՝ մինչ ինքը ԱԺ-ում կհիասթափեցներ լրագրողներին՝ այսօր չի պատասխանելու ոչ մի հարցի․ «Ես ոչինչ չունեմ թաքցնելու, և երկրորդ՝ իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին»։

Բայց ինչպես ինքը ասաց՝ ո՛չ թե ոտքի վրա կպատասխանի մեկ-երկու հարցի, այլ արտակարգ դրությունից հետո ասուլիս կհրավիրի՝ միայն Ապրիլյան պատերազմի թեմայով խոսելու։ Մինչ Սերժ Սարգսյանը ներս կմտներ, համացանցում հայտնվեց նրա գրառումը։ Ո՛չ ուղղակի, այլ տողերի արանքում Սերժ Սարգսյանը մեղադրում է պատերազմի վերաբերյալ կասկածներ հնչեցնողներին՝ նշելով, թե նահատակված զինվորների հարազատները միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն որդիների համար ու չտրվեն սադրանքների:

«Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ Հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, Ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով։ Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունում:

Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության պնդմամբ՝ Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել Հայոց բանակը՝ կանխելով հակառակորդի դավադիր ծրագիրը՝ հասնել Ստեփանակերտ ու հայ ժողովրդին պարտադրել խաղաղություն աղերսել։ Ադրբեջանը պատերազմին նախորդած 5 տարում կնքել էր սպառազինությունների մատակարարման 13 միլիարդ դոլարի գործարքներ։ Միայն 5 միլիարդ դոլարի զենք Ռուսաստանն էր վաճառել Ադրբեջանին։ Այս պատերազմում ռուսական զենքից մահացան հայ զինծառայողները։ Նաև այս հանգամանքն է հիմք տվել փորձագետներին պնդելու, որ Ադրբեջանի հարձակումը համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ՝ Արցախի տարածքների դիմաց Ադրբեջանը պիտի անդամակցեր ԵՏՄ-ին։ Ապացուցման կարիք ունի նաև պայմանավորված պատերազմի թեզը, ըստ դրա հեղինակների՝ ադրբեջանական հարձակումը Հայաստանի իշխանության գիտությամբ է տեղի ունեցել՝ Ռուսաստանի հովանու ներքո փորձ է արվել կյանքի կոչել Արցախի հարցի լուծման «Լավրովի պլանը», ինչն ազատագրված տարածքների զիջում էր ենթադրում Ադրբեջանին, զուգահեռ Սերժ Սարգսյանը փորձել է Արցախի ռազմաքաղաքական վերնախավին հակել տարածքային զիջումների։

Թերևս հանձնաժողովում Սերժ Սարգսյանին կլինեն հարցեր այս մասին ևս։ Արդյոք հայկական բանակն ունեցել է հակառակորդի հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալներ․ այստեղ տարբեր են Հայաստանի ներկա ու նախկին իշխանությունների պնդումները։ Վերջիններս հայտարարել են, թե հետախուզությունը չի ահազանգել վերահաս հարձակման մասին, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հակառակի մասին․  «Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։ Քառօրյա պատերազմի մեկնարկից առաջ մի ամիս ադրբեջանական կուտակում ա եղել ամբողջ շփման գծի երկայնքով և դրա իմացել են բոլորը»։

Եվ վերջապես, գլխավոր հարցերից է՝ արդյոք ռուսական ճնշմամբ կամ միջամտության արդյունքում հայկական բանակը հետ չգրավեց կորցված տարածքները։ Ընդգծենք, որ Մոսկվայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվում է ներկայանալ հանձնաժողով։ Ուշագրավ է, թե իրականում ինչքան է հայկական կողմի կորուստը։ Պատերազմից մեկ ամիս անց, այն բանից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանը բացահայտեց տարածքային կորուստ ունենալու փաստը, Սերժ Սարգսյանն ստիպված եղավ խոստովանել՝ կորցրել ենք 800 հեկտար տարածք, իսկ վերջերս նա այլ թիվ հնչեցրեց՝ 400 հեկտար։ Բացի սրանք, կան նաև այլ տեղեկություններ, որ հանրությունն ակնկալում է ստանալ։

Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ Սերժ Սարգսյանը երկու գլխավոր հարցի պատասխան պետք է տա՝ ինչո՞ւ պատերազմը հայկական կողմի համար սկսվեց հանկարծակի, և ի՞նչ դեր է ունեցել Ռուսաստանը․ «Առանց Ռուսաստանի դաբրոյի Ալիևը խելքը հացի հետ չէր կերել, որ հարձակվեր Արցախի վրա։ Սերժ Սարգսյանը եղել է Գերագույն գլխավոր հրամանատարը, և այդ ամենը տեղի է ունեցել կամ իր իմացությամբ, և այդ հանգամանքը պետք է պարզվի՝ ինչ է նա իմացել, կամ առանց իր իմացության, ինչը շատ ավելի վատ է։ Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կառավարել վիճակը։ Պատասխանները պահանջելու են Սերժ Սարգսյանից, որը Գերագույն գլխավոր հրամանատարն էր»։

«Ապրիլյան պատերազմի վերաբերյալ այս չորս տարիներին շրջանառվել է մեծածավալ ապատեղեկատվություն, որը նպատակ է ունեցել վարկաբեկել Հայկական բանակը»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Եվ ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ներկայանալով՝ կարող է հերքել մի շարք կեղծ տեղեկություններ․ «Խոսքը գնում է այն դեզինֆորմացիայի մասին, որ տարածվել էր նաև հայկական, օտարերկրյա ԶԼՄ-ներով, որպեսզի վարկաբեկվեր մեր զինվորների հերոսական պայքարը, որպեսզի պղծվեին, կեղտոտվեին։ Տարածում էին ադրբեջանական ԶԼՄ-ները, որ հայկական զորքերը խուճապահար փախչում են։ Հայկական որևէ զինվոր խուճապահար չի փախել, ու սա փաստ է։ Այս հանձնաժողովի աշխատանքներից մեկը պետք է լինի, որ հասկանա՝ այո, Ադրբեջանը էս տեղեկությունը դրել էր շրջանառության մեջ, որը չի կարող ապացուցվել որևէ հայ զինվոր չի փախել»։

Շուրջ 5 ժամ տևած դռնփակ նիստից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ամբողջովին արդարացվել է իր՝ հանձնաժողով ներկայանալու որոշումը․ «Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և շատ ուրախ եմ, որ կարողացել եմ հավելյալ տեղեկություններ հայտնել Ապրիլյան պատերազմի մասին։ Ուղղակի ասեմ, որ երբեք չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ էլ ենթադրում եմ՝ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան, մենք ունենք թշնամիներ, բայց ունենք նաև դաշնակիցներ։ Խորհուրդ եմ տալիս դավադրություններով չղեկավարվել»։

Սերժ Սարգսյանին կփոխանցվի նաև նիստի ձայնագրությունը։ Քառօրյայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց՝ Սերժ Սարգսյանը ներկայացել էր պատրաստված, նախ ներածական խոսքով է հանդես եկել, ապա պատասխանել է հարցերի։ Երրորդ նախագահը խոստացել է մինչև 2050 թվականը հանձնաժողովի այսօրվա նիստի մանրամասներից չխոսել, ասաց Անդրանիկ Քոչարյանը․ «Մենք շատ ավելի լուրջ հարց ենք տվել՝ պարոն Սարգսյանն ի՞նչ է կարծում՝ հակառակորդը լուծե՞լ է իր առաջ դրված խնդիրը, թե՝ չէ, կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ չկա, հետախուզության տվյալները արտացոլո՞ւմ են այն տվյալները, ինչ շրջանառվում են։ Նա ընդունել է, որ բացթողումներ ունեցել ենք։ Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է նախագահի պաշտոնում, նա տիրապետում է այս ամենին, ինչքանով էր անկեղծ, պարզ կլինի՝ ինչքանով մեր ձեռքի տակ եղած փաստացի նյութը կհամընկնի իր ասածների հետ։ Հարցին՝ նոր բացահայտումներ հանգեցրե՞լ է Սերժ Սարգսյանի այցը, Քոչարյանը պատասխանեց․ «Ինչ-որ չափով՝ այո»։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը զրուցել է Խաչատուրովի հետ՝ հորդորելով գալ հանձնաժողով ու պատասխանել հարցերին։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը կաշխատի մինչև հունիսի 4-ը, ապա կհրապարակի զեկույց։ Մինչ օրս ուսումնասիրվել է 25 000 էջ փաստաթուղթ, 100-ից ավելի ժամ տեսանյութ։

Ռոբերտ Անանյան