ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ «Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։ Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն …

