«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է 500 կարիքավոր ընտանիքների

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագիր է իրականացնում Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր  համայնքներում: Ավելի քան 500 ընտանիքների հատկացվում է առաջնային անհրաժեշտության սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, դեղորայք, գրենական և նկարչական պիտույքներ:

«Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինհաշմանդամներին, հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և սահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիներին, ուստի հիմնադրամն առաջնահերթ է համարում աջակցության տրամադրումը հենց այդ խմբերում ընդգրկված անձանց և նրանց ընտանիքներին:

«Այս ծրագրի շահառուներն են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքերում ապրող, սոցիալապես անապահով ավելի քան 250 ընտանիք, մեր «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնում ծառայություն ստացող հաշմանդամություն ունեցող ամենակարիքավոր 150 երեխաների ընտանիքները, «Երևան իմ սեր» հիմնադրամի «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված 100 զինհաշմանդամներ: Նշեմ, որ արտակարգ դրության հաստատումից դեռ ամիսներ առաջ՝ երբ այս վարակի մասին խոսակցության անգամ չկար, մենք արդեն Երևանում ուսումնասիրություն էինք իրականացրել և ստեղծել զինհաշմանդամների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազա»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Որպեսզի սոցիալական աջակցությունն ավելի հասցեական և ըստ անհրաժեշտության լինի, հիմնադրամը Երևանում և Տավուշում իրականացրել է կարիքների գնահատում, փորձել  հասկանալ՝ թե սննդամթերքից ու հիգիենայի պարագաներից բացի, ծրագրի շահառուներն ինչի կարիք ունեն, քանի որ զինհաշմանդամներից ու հաշմանդամություն ունեցող երեխաներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: