Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա Ռուսաստանի համար գաղտնիք չի եղել, հարց է՝ դա հայտնե՞լ է Հայաստանին․ Արմեն Բաղդասարյան

Լուրեր

04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով Սերժ Սարգսյանի այցի ու հնչող հարցադրումների վերաբերյալ Factor.amը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Պարո՛ն Բաղդասարյան, երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին։ Նախ՝ նա հանդես է եկել ներածական խոսքով, ապա քննարկում ու հարցուպատասխան է հետևել։ Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի այցը ի՞նչ է տալու Ապրիլյան պատերազմի ամբողջական հանգամանքները բացահայտելու տեսանկյունից։

-Իմ պատկերացմամբ՝ դա կօգնի, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք, թե որոնք են եղել մեր թերացումները, բացերը և ինչու ենք այդպիսի ծանր կորուստներ ունեցել։ Խոսքն առաջին հերթին մարդկային, տարածքային և զինտեխնիկայի կորուստների մասին է։ Այս հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը չէ բացահայտել մեղավորներին և պատժել։ Հիմնական նպատակն է դասեր քաղել, որպեսզի այդպիսի բաները չկրկնվեն։ Շատ դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է, հույս ունեմ, որ Յուրի Խաչատուրովը, Արցախյան բանակի հրամանատարներ նույնպես կմասնակցեն և ամբողջական ինֆորմացիա մենք կունենանք։ Իհարկե, հասկանալի է, որ այդ ինֆորմացիան ամբողջովին բաց չի լինի հասարակության համար, բայց ամեն դեպքում, կարևոր է դա հետագայում նման բաները կանխելու տեսանկյունից։

-Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ունեցած դերակատարության մասին բազմիցս է խոսվել։ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող այդ պետությունը պատերազմին նախորդած 5 տարիներին 5 միլիարդ դոլարի զենքի մատակարարման գործարքներ է կնքել Ադրբեջանի հետ, աջակցել նրա ռազմականացմանը, ինչը, ի վերջո, պատերազմի բերեց։ Սերժ Սարգսյանին երեկ հարցրել են լրագրողները, այսպես ասած, դավադրությունների տեսությունների մասին, օրինակ՝ Ռուսաստա՞նն է հրահրել պատերազմը, և նա պատասխանեց, որ ինքը չի առաջնորդվել այս տեսություններով։ Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ են նոր հանգամանքներ ի հայտ գալ պատերազմում Ռուսաստանի դերակատարման հետ կապված։

-Ադրբեջանը կարիք չունի, որ որևէ մեկն իրեն հրահրի ռազմական գործողություններ սկսելու՝ Արցախի ու Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը ցանկացած պահի, եթե համոզված լինի, որ կարող է հաջողությունների հասնել, անպայման կհարձակվի, պատերազմը կվերսկսվի։ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանն այդպիսի վստահություն ունեցել է։ Այստեղ խնդիրն այն չէ՝ Ռուսաստանը հրահրել է, թե չէ։ Խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանի զորքերի մասշտաբային շարժերի մասին ռուսական հետախուզությունը, այդ թվում նաև՝ արբանյակային, չէր կարող չիմանալ։ Այստեղ կարևոր է այդ հարցը՝ Ռուսաստանը իմացել է այդ մասին, իր ռազմավարական դաշնակից Հայաստանին հայտնե՞լ է, թե՝ ոչ։ Սա է շատ կարևոր հարց։ Եվ մի ուրիշ շատ կարևոր հարց էլ կա։

Մինչև հիմա կարծիքները կիսվում են՝ Ապրիլյան պատերազմում մենք հաղթե՞լ ենք, թե՞ չենք հաղթել։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Մենք մինչև հիմա վերջնականապես չգիտենք՝ ո՞րն էր Ադրբեջանի նպատակը։ Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ էր սկսում և նպատակ ուներ բլից-կրիգով գրավել Արցախը, այդ դեպքում, իհարկե, Ադրբեջանը ջախջախիչ պարտություն է կրել։ Բայց, եթե Ադրբեջանի նպատակն ընդամենը մասշտաբային դիվերսիոն ներթափանցումն էր, այդ դեպքում նրանք հաջողության են հասել։ Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր էր իմանալ, թե ինչ նպատակ էր դրել իր առջև Ադրբեջանը, որպեսզի, ըստ այդմ, հասկանանք՝ մեզ հաջողվե՞լ է կանխել դա, թե չի հաջողվել։ Հանձնաժողովում նաև այս հարցերը պիտի քննարկվեին, վստահ եմ նաև քննարկվել են, բայց չեմ կարծում՝ հասարակությանը կտեղեկացնեն։

-Պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մինչ օրս եղած տեղեկություններով՝ մերժել է ներկայանալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Իսկ երեկ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը զրուցել է նրա հետ, հորդորել մասնակցել հանձնաժողովի նիստին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Խաչատուրովի միջնորդությամբ կամ նրա մասնակցությամբ հայկական կողմը համաձայնվեց խաղաղությունը վերահաստատել Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանում՝ Մոսկվայում հանդիպելով ադրբեջանցի պաշտոնակցի հետ, հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ այդ խաղաղությունը հաստատվեց հենց այն պահին, երբ հայկական զինուժը պատրաստվում էր հետ բերել կորսված տարածքները, արդյոք այստեղ կա՞ն պայմանավորվածություններ, դավադրություններ, այս լույսի ներքո Խաչատուրովի ներկայանալը ի՞նչ նշանակություն է  ձեռք բերում։

-Խոսքն այն մասին չէ, որ հայկական ուժերը պատրաստվում էին վերադարձնել այդ տարածքները։ Ապրիլյան պատերազմի չորրորդ՝ վերջին օրը, շատ ավելի լուրջ զինատեսակներ էին կիրառվում, և ընդամենը մի քայլ էր մնացել, որ հայկական կողմն օգտագործի շատ լուրջ զինտեխնիկա, այսինքն՝ եթե այդ պահին հրադադարի ռեժիմը չվերականգնվեր, խոսքը լինելու էր ոչ թե 800 հեկտարը վերադարձնելու մասին, այլ խոսքը լինելու էր շատ մասշտաբային պատերազմի մասին, քան մինչև 94 թվականն էր։ Այսինքն՝ կասեցվեց ոչ թե այդ 800 հետկտարի վերադարձը, այլ կասեցվեց Արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը։ Ես, կարծում եմ, հենց այս տեսանկյունից պիտի նայել։ Համաձայն եմ Սերժ Սարգսյանի այն դիտարկման հետ, որ մենք կարող էինք այդ պահին վերադաձնել այդ կորսված տարածքները, բայց դա կլիներ շատ մեծ զոհերի գնով և դա երկրորդ պատերազմի սկիզբ կդառնար, այսինքն՝ այդ պահին կասեցվեց երկրորդ պատերազմը։

-Ձեր խոսքում կարևորեցիք հարցը՝ արդյոք ռուսական հետախուզությունն իմացել է ադրբեջանական հնարավոր հարձակման մասին ու արդյոք տեղեկացրե՞լ է այդ մասին դաշնակից Հայաստանին։ Հիշենք, որ նույն Սերժ Սարգսյանը, նրա քաղաքական թիմից պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել են՝ հայկական հետախուզությունը չի ահազանգել ադրբեջանական հարձակման մասին, սակայն վարչապետ Փաշինյանը հակառակն է պնդել, որ ինքը կարդացել է գաղտնի փաստաթղթեր, որոնցում հարձակման վերաբերյալ տեղեկատվության պակասի մասին խոսք չի եղել, և որ մեկ ամիս շարունակ Ադրբեջանը շփման գծի երկայնքով կուտակել է զորք, ինչի մասին իմացել են բոլորը։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող է հայտնի դառնալ այս դրվագի մասին։

-Ես վստահ եմ, որ ո՛չ միայն Ռուսաստանը, այլև մի քանի գերտերություններ, որոնք արբանյակային հզոր սարքավորումներ ունեն, նրանց համար գաղտնիք չի եղել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է նախապատրաստել, որովհետև մի քանի հարյուր տանկ, մի քանի հազար զինվոր, ենթակառուցվածքներ, դրանց տեղաշարժը չի կարող աննկատ մնալ արբանյակային հետախուզությունից։ Խնդիրն այն է՝ մերոնց տեղեկացրել են այդ մասին, թե՝ ոչ։ Մեր հետախուզությունը, այո, կարող էր և չիմանալ, բայց մեր դաշնակիցները կարող էին մեզ տեղեկացնել, և միգուցեև տեղեկացրել են։ Սա գլխավոր հարցերից է, որի պատասխանը պիտի ստանանք, որովհետև նման միջադեպերի կրկնությունը չի բացառվում։

-Առավելապես նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, և Սերժ Սարգսյանի աջակիցները կասկածի տակ են դրել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գոյության կարիքը, բայց երեկ տեսանք, որ Սերժ Սարգսյանը որոշակի դրվատանքի խոսքեր հնչեցրեց, նախ ասելով, որ արդարացել է հանձնաժողով ներկայանալու իր որոշումը, նիստն ընթացել է փոխադարձ հարգանքի պայմաններում, և ինքն ուրախ է, որ կարողացավ տեղեկություններ հայտնել։ Հանձնաժողովի գոյությունը արդարացվա՞ծ է, ըստ Ձեզ, և հասարակությունն ի՞նչ ունի սպասելու։

-Պիտի վստահություն հայտնեմ, որ Արցախյան խնդիրը և ընդհանրապես՝ Ապրիլյան պատերազմը, այն դեպքը չէ, որ կարելի է և պետք է օգտագործել քաղաքական նպատակներով։ Խորհրդարանը, թեև քաղաքական մարմին է, բայց այս հացրում վստահ եմ՝ որևէ քաղաքական շահարկում չի լինի, և այդ առումով հանձնաժողովի անհրաժեշտությունը կար։ Ուրիշ բան, որ կարելի էր գտնել ավելի մասնագիտացված մարմին, որը հետաքններ։ Բայց վստահ եմ՝ այլ կառույցներում էլ է քննվել Ապրիլյան պատերազմը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում, և վստահ եմ, որ Ապրիլյան պատերազմը քաղաքական գործիք չի դառնալու ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության ձեռքում։ Կարծում եմ՝ կա համընդհանուր գիտակցում, որ Ապրիլյան պատերազմը ներքաղաքական շահարկումների գործիք դարձնել չի կարելի։

 

Ռոբերտ Անանյան