ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության կողմից ներկայացված սոցիալական աջակցության օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների փաթեթը։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները վերադարձնել սոցիալական պաշտպանության համակարգ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո։ «Մենք շարունակաբար բախվում էինք այն խնդրին, որ սոցիալական աջակցության բնագավառում ունեինք խնդիրներ, կոռուպցիոն ռիսկեր, տարբեր տարածքներում տարբեր մեթոդաբանությամբ …

