Ի՞նչ է թաքնված Կաթողիկոսի աղմկահարույց քայլի տակ ու ի՞նչ կապ ունի Կճոյանի մեղադրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի հորդորը՝ վերանայել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որպեսզի նա համավարակի այս շրջանում առողջական վիճակի բարդացումներից ապահովագրվի, շարունակում է բուռն քննարկումների թեմա լինել։ Արձագանքելով կաթողիկոսին՝ վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը եղել է Քոչարյանի հետ «Մարտի 1»-ի գործով անցնող Սամվել Մայրապետյանի երաշխավորը, իսկ ինչպես հայտնի է՝ Մայրապետյանը չի վերադարձել Հայաստան, և նշել է՝ ակնկալում են, որ Մայր Աթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունն ու դրա հետևանքով առաջացած վիճակը։ Քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդին հորդորեցին՝ չխառնվել պետական գործերին, չներքաշվել դատավարական պրոցեսներում։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք եկեղեցին և կաթողիկոսը միջամտում են այն գործերին, ինչը պիտի չարվեր, այսօր ասել է․ «Այո, պետությունը և եկեղեցին անջատ են և պիտի չխառնվեն իրար գործերին, միևնույն ժամանակ, Կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի իրավունքները, ինչ այլ քաղաքացիներ»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականն ավելի կտրուկ էր․ «Առաջ ինքը դա անել չէր կարող, երբ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին կամ Սասուն Միքայելյանին, մյուս քաղբանտարկյալներին, որ դատապարտում էին, ծեծի էին ենթարկում, ո՞ւր էր էս հայտարարությունը։ Երբ լռում-լռում ես, ու կոնկրետ քաղաքական գործչի հետ կապված, որի հետ աշխատել ես, կոչ ես անում… ներեցե՛ք՝ ես նման անկեղծությանը չեմ հավատում»։

Նորմալ է, երբ եկեղեցին կամ Կաթողիկոսը նման կոչով են հանդես գալիս, պարզապես խնդիրն այն է, որ հանրությունն ունի զգացողություն՝ հոգևոր առաջնորդը չափազանց ընտրողաբար է մոտենում հարցերին, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, հիշեցնելով՝ եթե նախկինում հանրային հնչեղության հարցերում եկեղեցին իշխանության գծի մեջ է գործել, այսօր դեմ է գնում իշխանության սկզբունքին․ «Կաթողիկոսարանը ինչ-որ ձևով որոշակի քաղաքական ուժերի կամ ակնկալիքների նկատմամբ, այսպես ասած, իր պարտքն է վերադարձնում։ Եթե այս երևույթը լիներ հետևողական, ասենք՝ միշտ մարդու առողջության հետ կապված խնդիրները կաթողիկոսարանի համար կարևորություն ներկայացներ ու բարձրաձայնեին, չէր առաջանա այսպիսի խնդիր։ Բայց քանի որ խիստ ընտրողական է և բազում հանրային ընկալումներից դուրս է, առաջանում է այդպիսի ընկալում՝ սա քաղաքական ազդեցության փորձ է կամ քաղաքական միջամտության փորձ»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ամենևին էլ չի խառնվել քաղաքականությանը կամ պետության գործերին, հետևել է քրիստոնեական ուսմունքին՝ այդպիսին կլիներ կաթողիկոսի տեքստը ո՛չ միայն Քոչարյանի, այլ նաև ցանկացած այլ հայորդու պարագայում, կարծում է «Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր, աստվածաբան Հայկ Հակոբյանը։ Նա չի ընդունում քննադատությունը, որ եկեղեցին նախկինում ժողովրդի կողքին չի եղել։

«Մարտի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջնորդությամբ էր հանդես գալիս, որը մերժեց ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ տուն չընդունեց Կաթողիկոսին, Ապրիլյան հեղափոխություն կոչվածի ժամանակ հայ հոգևորականները, վստահաբար՝ կաթողիկոսի կոչով, դուրս էին եկել ցույցերի՝ կենդանի պատ լինելու հնարավոր բախումները կանխելու համար։ Ես չտեսա սուբյեկտիվիզմի որևէ դրսևորում։ Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմեին ներկայիս իշխանության հարցով, նա նույնպես կարձագանքեր, որևէ մեկը Մարտի 1-ին նրան դիմե՞լ էր քաղբանտարկյալների շուրջ մեկնաբանություն անելու առաջարկով, չեմ, հիշում, եթե դիմեին, միգուցե նա արձագանքե՞ր»,- ասաց աստվածաբանը։

Հայ Առաքելական եկեղեցին մաքուր կրոնական կառույց չէ, անկախությունից ի վեր հասարակության հավատացյալ շերտի վրա ունեցած իշխանությունը որպես քաղաքական կապիտալ օգտագործել է հօգուտ ժամանակի իշխանության, ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Այսօր էլ ականատես ենք լինում քաղաքականությանը, պետության գործերին միջամտության․ «Քոչարյանի շրջանում, հավանաբար, շատ ավելի մերձավոր կապեր են գործել իշխանության  ու եկեղեցու միջև, կա որոշակի պարտավորվածության զգացում, որ նրանք, ովքեր կկարողանան ինչ-որ ձևով Քոչարյանին աջակցել, նրանք փորձում են դա անել։ Չի բացառվում՝ նման խնդրանք եղել է Քոչարյանի ճամբարից, ինչը չի կարողացել մերժել»։

Հատկանշական է, որ Կաթողիկոսի աղմկահարույց հայտարարությունից մեկ օր անց ԱԱԾ-ն հայտարարեց, որ առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Նա, ըստ ԱԱԾ-ի, խարդախությամբ ձեռք է բերել գործարար Փայլակ Հայրապետյանին ու նրա հարազատներին պատկանող 11 ու կես միլիարդ դրամ անշարժ գույքերի իրավունքը, գրավադրել բանկում ու ստացել 9 միլիոն դոլար և 361 միլիոն դրամ չափի վարկային միջոցներ՝ խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Բարձրաստիճան հոգևորականին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ տարածած հաղորդագրությունում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ արեց հարգել անմեղության կանխավարկածն ու տարակուսանք հայտնեց, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայանցումը հաջորդում է Կաթողիկոսի՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին հայտարարությանը։ Եվ իսկապես, ուշագրավ է, որ Կճոյանին մեղադրանքը առաջադրվել է ապրիլի 13-ին, սակայն այդ մասին հանրությունը տեղեկացավ ապրիլի 15-ին՝ Կաթողիկոսի հայտնի ակնարկից հետո։

Անկախ նրանից, Կճոյանի մեղադրանքը կհաստատվի դատարանում, թե՝ ոչ, դա հարված է եկեղեցու հեղինակությունը, ինչի մասին պետք էր առաջին հերթին մտահոգվել, ասում է Աղասի Թադևոսյանը․ «Մենք հայ ենք, և մեզ համար կարևոր են այն ինստիտուտները, որոնք հայկական մշակույթի, պատմության, Սփյուռքի կյանքում դերակատարություն ունեն, եկեղեցին այդ կառույցներից է, և իր հեղինակությունը խարխլելը ոչ միայն շատ-շատ ցավալի է, այլև վտանգավոր է, որովհետև Սփյուռքի համախմբման կարևոր ինստիտուտներից մեկն է եկեղեցին»։

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով երևակայության արդյունք։

Հիշեցնենք, որ այսօր պետություն-եկեղեցի հարաբերությունը կարգավորվում է 2007 թվականին ընդունված օրենքով։ Թեև 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատ է պետությունից, այնուամենայնիվ, ըստ մայր օրենքի՝ պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Հարկումից ազատված են ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը։

 

Ռոբերտ Անանյան