Ո՞վ է, ի վերջո, «Յուքոմի» տնօրենը․ Արա խաչատրյանի՝ պետռեգիստր ներկայացրած դիմումի հիման վրա լսումներ են հրավիրվելու, մեկ այլ դիմում էլ Հայկ Եսայանի եղբայրն է ներկայացրել

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայաստանի կապի օպերատոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենի նշանակման շուրջ  ստեղծված  իրավիճակը  ոչ միայն չի հանգուցալուծվում, այլև նոր հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:

Factor.am-ն արդեն գրել էր, որ «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդն ապրիլի 14-ին նիստ է հրավիրել և, հիմք ընդունելով Հայկ Եսայանի՝ տնօրենի պաշտոնից ազատման դիմումը, տնօրեն է նշանակել Արա Խաչատրյանին:

Այնուհետ, «Յուքոմ» ընկերությունը (Հայկ Եսայանի թիմը) հայտարարություն տարածեց և տեղեկացրեց, որ տնօրենների խորհրդի նիստը իրավական որևէ հիմք չունի և Հ․ Եսայանը շարունակում է զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը:

Սակայն ընկերության  տնօրենների խորհրդի կողմից գործադիր տնօրեն նշանակված Արա Խաչատրյանը 2020 թվականի ապրիլի 16-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցում կատարելու համար: Դիմումին կից ներկայացվել է «Յուքոմ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածք: Այս մասին Factor.am-ին փոխանցեց ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Նույն օրը՝ ապրիլի 16-ին, սակայն,  ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է մուտքագրվել նաև քաղաքացի Ալեքսանդր Եսայանի դիմումը, որում վերջինս նշել է, որ ինքը հանդիսանում է նշված ընկերության բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ, և հայտնել է, որ վերոգրյալ տնօրենների խորհրդի նիստը գումարվել և անցկացվել է սահմանված կարգի խախտմամբ: Այս մասին ևս Factor.am-ին փոխանցեց ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Եսայանը Հայկ Եսայանի եղբայրն է: Նրանք միասին տնօրինում են ընկերության 6 տոկոս բաժնեմասը:

Արդարադատության նախարարությունից նաև Factor.am-ին փոխանցեցին, որ արդյունքում քաղաքացի Արա Խաչատրյանի դիմումի հիման վրա հարուցված գրանցման վարույթի շրջանակներում հրավիրվել են լսումներ, որի շրջանակներում կողմերը պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումները, դրանք հիմնավորող փաստաթղթերը և փաստարկները, որոնց ուսումնասիրության արդյունքում էլ վարչական մարմինը պետք է կայացնի ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման կամ դրա մերժման որոշում:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում ղեկավար անձնակազմն ամբողջությամբ, հրաժարական են տվել: Հրաժարական տված անձանց թվում են Ալեքսանդր և Հայկ Եսայանները՝ «Յուքոմի» հիմնադիրներից: Ընդհանուր դիմում գրածների թիվը կազմում է 856 մարդ:

Հայկ Եսայանը տեղեկացրել էր, որ մյուս բաժնետերերին առաջարկել է վաճառել ընկերության 94 տոկոս բաժնետոմսերը: Սկզբնական շրջանում Եսայաններն առաջարկեցին 22 միլիարդ, իսկ հետո՝ 34 միլիարդ դրամ:

«Յուքոմ»-ի բաժնետոմսերի  29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներին: Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Արամ Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժնեմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։

Սեփականատերերից ոչ մեկն առայժմ հրապարակավ չի արձագանքել իրենց մասնաբաժինը վաճառելու առաջարկին:

Նարեկ Կիրակոսյան