ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Թուրքիայի արտգործնախարարին։ «Զոհրաբ Մնացականյանի պատասխանը շեշտակի էր»,- այսօր խորհրդարանում ասաց նա։ Մինչդեռ, պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այդ մասով արձագանք չեղավ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը …

