Սա Հանրայինի արժանապատվության խնդիրն է, պատասխանատուն մեկը չէ. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի կադրերի արտահոսքի մասին

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ

-Պարոն Սիմոնյան, ի՞նչ գնահատական կտաք վարչապետի ուղիղ եթերի ուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքի փաստին և դրան հաջորդած քննարկումներին։

-Սա մեր Հանրային հեռուստաընկերության արժանապատվության խնդիրն է։ Երկրի առաջին դեմքի նախապատրաստական տեսանյութը, որտեղ նա չգիտի, որ իրեն նկարահանում են՝ դա տարածելը հանցագործության պես մի բան է։

-Բովանդակության մեջ խնդիր տեսնո՞ւմ եք, ի տարբերություն որոշ շրջանակների, որոնք դա քննարկում են։

-Բոլորս էլ մարդ ենք. ջուր ենք խմում, հազում ենք, հագուստն ուղղում ենք եթերից առաջ։

-Իսկ անվտանգության առումով ինչ կասեք, գուցե այդ ընթացքում ասվեր մի բան, որը չպետք է հասանելի լիներ հեռուստաընկերություններին՝ բաց կապուղու միջոցով։

-Մեր թիմի պարագայում մենք մշտապես զգույշ ենք, և այդպիսի բան չկա, որ տեսախցիկների առաջ և հետևում տարբեր բաներ խոսենք։ Այդ վտանգը չկա։ Բայց, այնուամենայնիվ, չի կարելի և անընդունելի է այս դեպքը։

-Ձեր կարծիքով՝ կատարվածի հիմնական պատասխանատուն ո՞վ է։

-Գիտեք ինչ, ես դատավոր չեմ, և չեմ ուզում որևէ անուն հնչեցնել։ Պատասխանատուն մեկը չէ և սա հանցավոր անփութություն է։

–Իսկ Հ1-ի բացատրությունը, որ ուղերձը նկարահանելիս բաց կապուղի է եղել և ևս 8 հեռուստաընկերության հասանելի է եղել, ինչպե՞ս եք ընդունում։

-Ես համարում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր ասելիքն ասել է, հանրությունն, այդուհանդերձ, իր վերաբերմունքը ցուցադրել է. Դուք դա կարող եք համացանցում էլ տեսնել, մարդկանց հետ շփվելիս էլ։ Եվ կարծում եմ, որ ամեն ինչ սրանից հետո լավ կլինի։

-Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ազատման դիմում է գրել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը։

-Նման քայլն անելուն վերաբերվում եմ որպես պատասխանատվության բարձր գիտակցություն։

-Իսկ միայն Գրիգորյա՞նը պետք է այս քայլին դիմեր, թե՞ նաև այլ պատասխանատուներ։

-Ես կարծում եմ, որ դա իրենք պետք է որոշեն, և իրենք շատ լավ գիտեն, թե ով պատասխանատվության ինչ աստիճան ունի։

Մերի Մարտիրոսյան