Այսօր Սյունիքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա զրուցում է քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Առաջարկվող փոփոխություններով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ …

