ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 9-ին այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: «Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է նաև մարտական հենակետեր, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող …

