Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի բարձրագույն ղեկավարին ընտրող փորձագիտական խորհրդի անդամ Այաթոլլա Հաշիմ Բաթային: Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Տղամարդը մահացել է 78 տարեկանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա թեստի դրական պատասխանը երկու օր առաջ էր ստացվել։ Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1053-ով՝ հասնելով 14․991-ի։ Մահացության դեպքերը 853-ն են։ …

