Աշխարհի մեծաթիվ երեխաների սպառնում են կարմրուկ ու պոլիոմելիտ հիվանդությունները

Լուրեր

30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
Բոլորը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը`ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նախազգուշացնում է, որ կովիդ-19 հիվանդության պատճառով ուժի մեջ մտած երթևեկության սահմանափակումների արդյունքում նոր զարգացող տանյակ երկրներ չեն ստանում երեխաների համար նախատեսված պատվաստանյութեր: Կազմակերպությունն անցյալ տարի գնել էր պատվաստանյութերի 2 միլիարդ 500 միլիոն չափաբաժին, ինչը բավականացնում է 100 երկրներում 5 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաների 45 տոկոսին: Սակայն պատվաստանյութերն այժմ մնացել են պահեստներում, երբ տասնյակ երկրներ ունեն դրանց հրատապ կարիքը: Հատկապես մեծ վտանգի տակ են Սահարայի անապատից հարավ գտնվող աֆրիկյան 26 երկրներ:

Ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամլո խոսնակն է ասել, փոխադրամիջոցների գների չափազանց մեծ աճն էլ իր հերթին է բարդացնում խնդիրը: Նրա խոսքերով, բեռնափոխադրումների գներն աճել են 100-ից 200 տոկոսով:

Այսպիսի պայմաններում սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրներում երեխաները դառնում են խոցելի այնպիսի հիվանդությունների առջեւ, ինչպիսիք են կարմրուկն ու պոլիոմելիտը: Իսկ պոլիոմելիտն այն հիվանդություններից է, որի դեպքում երեխաները հաշմանդամ են մնում ողջ կյանքում, կամ` զոհ գնում հիվանդությանը: