21 Մարտ 2020 | 13:46
Արցախում, կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում, սննդամթերքի իրացմամբ զբաղվող կետերում իրականացվում են ախտահանման միջոցառումներ
Արցախ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ …