Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի …