Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։ Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրել են Բերդյանսկում։ Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը …

