Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հետ -Տիկին Հայրապետյան, ԵՄ-ն հայտարարեց Արցախի ընտրությունները չճանաչելու մասին։ Ի՞նչ է սա նշանակում՝ քաղաքական առումով։ Նման ձևակերպումներով հայտարարությունը ԵՄ-ի կողմից նորություն չէ, նույն բովանդակությամբ հայտարարություններ եղել են նաև նախկինում: Այդուհանդերձ, նման մոտեցումն անհասկանալի է և փոքր-ինչ անտրամաբանական, քանի որ մի կողմից ԵՄ-ն իրավացիորեն աջակցում է ԵԱՀԿ …

