Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիվանատնից ստացված տեղեկությունների համաձայն, մինչև երեքշաբթի՝ 2020 թվականի մարտի 10-ը, Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ համայնքներում կորոնավիրուսով վարակվածներ չեն արձանագրվել։ Տեղեկացնում է alikonline.ir-ը: Թեմի ազգային իշխանությունը զանազան միջոցներ է ձեռնարկել համաճարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ։ Հատկանշական է, որ Սպահանը գտնվում է ամենաշատ վարակվածներ ունեցող նահանգների շարանում։

