Թեև Հայաստանում կառավարությունն այսօր փորձում է ներդնել ջանքեր՝ հեռավար կրթությունն արդյունավետ կազմակերպելու համար, այնուամենայնիվ, թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական առումով առկա են մի շարք որակական բացեր: «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում նախ խոսեց տեխնիկական բացերի մասին: Նրա խոսքով՝ դրանք հիմնականում կապված են հասարակության անապահով խավերի համար ինտերնետի և տեխնիկական սարքավորումների հասանելիության հետ: …

