Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին «Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պրն․ Արայիկ Հարությունյանին Հարգելի’ պարոն Հարությունյան, Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով և միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի …

