Բելառուսը գազի հարցով ռուսական կողմի հետ կառուցողական երկխոսության հույս ունի

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Բելառուսի Էներգետիկայի նախարարությունը գազային ոլորտում համագործակցության հարցերով ռուսական կողմի հետ կառուցողական երկխոսության հույս ունի։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Էներգետիկայի նախարարությունը բնական գազի մատակարարման հարցերի շուրջ շարունակում է փոխգործակցել ՌԴ Էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ։ Հունիսի սկզբին Բելառուսի Էներգետիկայի նախարարությունը նամակ է հղել «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերին, որում նախանշված են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը և դրանց քննարկմանն ուղղված առաջարկությունները, մասնավորապես՝ 2020 թվականին գազի մատակարարման պայմանների և 2021-ի հունվարի 1-ից գազի գնագոյացման մեթոդաբանության վերաբերյալ»,- նշել է նախարարության մամուլի ծառայությունում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակում շեշտվում է, որ մատակարարվող բնական գազի գնի հարցում տարաձայնությունները՝ հաշվի առնելով դրա կալորիականությունը, ծագել են տնտեսվարող սուբյեկտների՝ «Բելտոպգազ»-ի, «Նաֆթան»-ի և «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ի միջև։

Տարաձայնությունները հարթելու համար Բելառուսի Էներգետիկայի նախարարությունը նշել է «Գազպրոմ Տրանսգազ Բելառուս»-ի կողմից «Բելտոպգազ»-ին բնական գազի փաստացի միջին ամսական այրման ջերմության և դրա պիտանելիության հաստատման մեթոդաբանության տրամադրման անհրաժեշտությունը՝ Բելառուսի օրենսդրությանը համապատասխան:

«Բելառուսի Էներգետիկայի նախարարությունն իր հերթին պատրաստ է ապահովել այս մեթոդաբանության օպերատիվ դիտարկումը «Բելտոպգազ»-ում»,- հավելել են նախարարությունում։