Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը ոչ մի արդարացում չունի. Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքականություն
05.06.2020 | 17:05ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքում «Պարզագույն սիլլոգիզմ» վերտառությամբ նյութ է հրապարակել.
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։