ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարել և առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու համար գումար հատկացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ըստ այդմ՝ թույլ տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի …

