Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան հարթակում հեռավար հանդիպում է անցկացրել «ԴասԱ» ծրագրի մասնակիցների համար։ Նշենք‚ որ արտակարգ դրության առաջին իսկ օրերից «ԴասԱ»-ն տեղափոխվել է առցանց տիրույթ։ Ինտերակտիվ դասերը‚ որ պարբերաբար իրականացվում են‚ այս օրերին բացառիկ հնարավորություն են աշակերտների հետաքրքրվածությունը ծրագրի և դասական երաժշտության նկատմամբ ակտիվ պահելու համար։ Նվագախմբի …

