ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացնում է, որ «Իմ քայլը» hիմնադրամի աշխատակիցները նախապես մշակված երեք տարբեր երթուղիներով Վայոց ձորի մարզում բաժանում են հարյուրավոր աշակերտների համար նախատեսված պլանշետները: «331 պլանշետները կտրվեն մարզի 23 համայնքների 26 դպրոցներին՝ հանուն երեխաների հեռավար կրթության հասանելիության: Ծրագրում ընդգրկված են Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակները՝ յուրաքանչյուր ընտանիքից մեկ երեխա սկզբունքով: …

