Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի ռեժիմով ժողովրդին ուղղված ուղերձից առաջ կադրից դուրս մնացած հատվածների հրապարակման և տարածման միջադեպի առնչությամբ: «Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ: Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ կառավարության …

