Մեղադրական դատավճիռ և պաշտոնից ազատում. ՔԿՀ-ներ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարը շարունակվում է

Լուրեր

01.07.2026 | 12:53
Անկարայում Ֆիդանն ու ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասը․ կհամակարգեն խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ջանքերը
01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:44
ԱԳ փոխնախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արմավրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայողների վերաբերյալ գործի քննությունը:

Դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ 2019թ. նոյեմբերին բուժօգնություն ստանալու նպատակով «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Սարգսյանի պահպանությունն իրականացնելու նպատակով ՔԿՀ պետի հրամանով ստեղծված պահախմբում ընդգրկվել են նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 4 աշխատակիցներ: Պարզվել է, որ բուժհաստատությունում գտնվելու ընթացքում դատապարտյալի պահպանությունն իրականացնելիս նրանցից 3-ը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այսինքն մշտական հսկողություն չեն ապահովել Ա. Սարգսյանի վարքագծի նկատմամբ, չեն բացառել նրա հաղորդակցումը այլ անձանց հետ և թույլատրել են նրան ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից: Նրանց թույլտվությամբ տարբեր անձինք տարբեր ժամերի այցելել և հիվանդասենյակում կամ դրանից դուրս անարգել տեսակցել են դատարապրտյալի հետ, նրան փոխանցել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ, ալկոհոլային խմիչք:

Արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով նրանց կողմից չի կատարվել դատապարտյալի անձնական խուզարկություն, իրերի զննում և առգրավում: Արդյունքում հիվանդասենյակում մշտական հսկողության բացակայության, իր մոտ բջջային հեռախոսի առկայության պայմաններում դատապարտյալն ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով՝ 16,61 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, ապօրինի պահել է իր մոտ և փոխադրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ հիմնարկի ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվել և վերցվել է:

ՀՀ ՀՔԾ-ում իրականացված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցության հիման վրա ՔԿՀ նշված երեք ծառայողներին մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

2020թ. հունիսի 3-ի դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված հանցանքների կատարման համար, նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործով պարզվել է, որ մեկ այլ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետը 2020թ. ապրիլի 2-ին քրեակատարողական հիմնարկ է մտցրել արգելված իր հանդիսացող, «Միկրոմաքս» տեսակի բջջային հեռախոս և փոխանցել կալանավորի:

Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված, ապա ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ծառայողն ընդունել է բջջային հեռախոսը կալանավորին փոխանցելու հանգամանքը՝ պնդելով, որ որևէ նյութական շահագրգռվածություն չի ունեցել: Պարզվել է, որ նշված հեռախոսում հեռախոսաքարտեր չեն տեղադրվել, հեռախոսազանգեր չեն կատարվել: 2020թ. մայիսի 6-ին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Ելնելով, սակայն այն իրողությունից, որ նախաքննությամբ հաստատվել է սահմանված պահանջները ծառայողնի կողմից խախտելու հանգամանքը, ինչը ենթակա է համարժեք գնահատականի կարգապահական վարույթի շրջանակներում, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության՝  ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել է ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն:

Այս կապակցությամբ ստացված գրությամբ դատախազությանը հայտնվել է, որ տվյալ ծառայողնը ՔԿՀ պետի հրամանով ազատվել է աշխատանքից, իսկ միջնորդության քննարկման արդյունքներով ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի կողմից հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել հանձնուքների և ծանրոցների ընդունմանը, տեսակցությունների կազմակերպմանը, խուզարկությունների և զննությունների պատշաճ իրականացմանը: Բացի այդ, հանձնարվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել արգելված իրերի ներթափանցման ուղիների հայտնաբերման և դրանցում մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ այդ նպատակով ապահովելով հիմնարկի անվտանգության ապահովման, օպերատիվ և մյուս ստորաբաժանումների համագործաակցությունը: