ԵՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը․ այն կներկայացվի ԵՏՄ միջկառավարական խորհրդին՝ հաստատման

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստում քննարկել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկանում ենք «Ռոսպոտրեբնադզորի» տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում Ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում COVID-19-ի և ինֆեկցիոն այլ հիվանդությունների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների համալիր պլանի նախագիծը։ Նախատեսվում է փաստաթուղթն առաջիկայում քննարկել Հանձնաժողովի կոլեգիայի նիստում և ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանը։

Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵՏՄ անդամ պետություններում կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ ինֆեկցիոն այլ հիվանդությունների արձագանքմանն ու կանխարգելմանը:

Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են նաև ԵՏՄ պետություններում կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը։

Հաջորդ նիստերի ընթացքում նախատեսվում է քննարկել եվրասիական տարածքում ներդրված սահմանափակումների մեղմացման հետ կապված հարցեր։