24 Ապրիլ 2020 | 12:49
«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից». Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նամակում ասված է. «Պարոն նախագահ, Սիրելի բարեկամ, Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները: Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ …