Աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու համար. ԵՊԲՀ խոսնակ
ԵՊԲՀ խոսնակ Շուշան դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ աշխատանքներ են տարվում մ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու համար:
«Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։
Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրել է նա: