Տուժած ոլորտներում եկամտի աղբյուրը կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում հակաճգնաժամային 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Y6bOGx) շրջանակում: Կառավարությանը դիմելուց 4 օր անց տուրիստական գործակալությունում հաշվապահ աշխատող Գոհար Խոջոյանը ստացել է միանվագ դրամական աջակցություն։ Նա 8-րդ ծրագրի շահառու է. «Կան աշխատանքներ, որ ամբողջովին դադարի վիճակում են գտնվում, և աշխատակիցները եկամուտի այլ աղբյուր չունեն, …

