10 Սեպտեմբեր 2019 | 10:47
Ամուլսարը չպետք է հանքի վերածվի, և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը. ՔՈ կուսակցությունը հայտարարությունը
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ «2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական …