Մեզ մի վախեցրեք բանտերով, բանտում մարդիկ մերն են, մենք՝ նրանցը․ Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
Բոլորը

Գագիկ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել և պետական ոչ մի կառույցում չի աշխատել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

«Բոլորն ասում են, որ երեք ամիս հետո սով է լինելու։ Մենք փոխանակ էդ հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնենք, էս կորոնավիրուսը, որ մի սարսափելի բան է հանրապետությունում․․․ վերջը էս թիմը հսկայական ձայներ ունի, էդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ։ Այսինքն՝ ստացվելու է մարդիկ մեկը մյուսին նորից հիվանդացնելու են։ Իսկ էս պահի՞ն էր դա անհրաժեշտ, միգուցե սրանից առաջ, միգուցե սրանից հետո»,- ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ օրենքը պետք է խղճից բխի, իսկ եթե խղճից չի բխում, ուրեմն օրենքները պետք է փոխվեն։

«Հետո Պողոս առաքյալը 8 անգամ դատվեց։ Էնքան վախեցնում եք՝ դատարան կգնաս, բանտ կգնաս։ Տո՛, բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, բոլորս էլ նույնն ենք։ Լենինն է դատվել, Պողոս առաքյալն է դատվել, ոչինչ, դրանից հետո էլ կյանք կա, դրանից հետո էլ իրար երես նայելու բան կա։ Մի դատեք, որ չդատվեք»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։