Ամենակարևոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց։ Ականատես եղանք անարյուն հանգուցալուծման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու վնասազերծման դեպքին։ «Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը, կարծում եմ, …